Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ես մեռնելուց չեմ վախենում

Ես մեռնելուց չեմ վախենում
23.11.2026 | 12:03

Ես մեռնելուց չեմ վախենում, անմահ եմ ես, ինձ մահ չկա․
Ձանձրացել եմ բեմի վրա միշտ նույն դերով հանդես գալուց․
Հարափոփոխ այս աշխարհում՝ թեպետ երդվյալ ավանդապահ՝
Թարմություն եմ ապահովում, որ չհոգնեմ կրկնվելուց։

Մարդ էի ծնվել, սեզ եմ հիմա, և կամ հող եմ դառել պարարտ․
Ինձանից լավ, ո՞վ կարող է բեղուն պահել ուժը հողի․
Մահը երբեք տիեզերքում չի ընկալվել կյանքի ավարտ․
Տերն իր կամքով ստեղծածին չի անելու բարձիթողի։

Ինչ կերպի մեջ հանդես էլ գամ, ես միշտ մասն եմ այս աշխարհի,
Թեկուզ անշունչ, թեկուզ շնչով՝ կյանքի բեմում իմ դերն ունեմ,
Մեն մի խնդրանք զորեղ Աստծուց՝ ինչ կերպով էլ ինձ արարի,
Հողի վրա, թե հողի տակ խլվլացող որդ չլինեմ։

22․11․2026թ․

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ